Եկտա Ուզունողլու (քրդերեն՝ Yekta Geylanî, ծնված՝ 1953 թվականի, մայիսի10-ին, Սիլվանում, Թուրքիայի Դիարբակիռ մարզում), քուրդ գրող, թարգմանիչ, բժիշկ և գործարար, ունի քուրդ-հայկական արմատներ: Բացի իր մասնագիտություններից ողջ կյանքի ընթացքում համարվում է որպես քրդական ակտիվիստ: Օրինակ՝ տեղեկացնում է քրդական փոքրամասնության հալածանքների մասին Թուրքիայում, Իրանում և Իրաքում: Բացի այդ ամենից նաև թարգմանել է Աստվածաշնչի մի որոշ մասեր, Կառել Չապեկի որոշ գործեր թարգմանել է չեխերենից քրդերեն, ինչպես նաև քրդական պոեզիա և բանաստեղծություններ՝ չեխերեն և գերմաներեն:

1970 թվականին տեղափոխվել է Փարիզ՝ Տուրեն բարձրագույն հաստատությունում ֆրանսերեն լեզուն սովորելու նպատակով: 1971 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո կրթաթոշակ է ստացել՝ ՉՍՍՀ սովորելու համար: Հաջողությամբ սովորել է լեզուն և 1979  թվականին ավարտել է Կառլի անվան համալսարանի բժշկական ֆակուլտետը Պրահայում:

1978 թվականին եղել է քրդական Կիսալուսնի համահիմնադիրը, որը համարվում է Կարմիր խաչի համարժեքը իսլամական երկրներում:

1979 թվականին չի երկարաձգվել իր վիզան և նա արտաքսվել է Չեխոսլովակիայից: 1979 թվականի դեկտեմբերին Ժենևում Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից գերմանացի փաստաբան Մոնխի հետ միասին ընդունվել է որպես քրդական Կիսալուսնի դելեգացիայի նախագահ:

Ֆրանսիա – Քուրդիստան ասոցիացիայի աջակցությամբ նրան տրվել է կրթաթոշակ Փարիզի հեղինակավոր Պաստեր ինստիտուտում: Փոխարենը սակայն 1980 թվականի մարտին եղել է որպես ԲԱՍ կազմակերպության հումանիտար աշխատող Իրանում, այնուհետ 1980 թվականի հոկտեմբերից եղել է Իրաքի Քուրդիստանում:   Նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի կառավարությունը իր ներգրավվածության համար իրենից վերցրել է իր արտասահմանյան անձնագիրը: 1981 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել Գերմանիայում, որտեղ համագործակցել է «Ամնեսթի ինթերնեշնլ» կազմակերպության հետ: Երկու տարի անց նա եղել է Փարիզում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի ժամանակավոր մայրաքաղաք Բոննում քրդական ինստիտուտի հիմնադիր անդամներից մեկը: Մինչ 1988 թվականը նա եղել է տվյալ ինստիտուտի տնօրենը:

1986 թվականին Թուրքիան նրան վերջնականապես զրկել է քաղաքացիությունից, սակայն սկսված 1996 թվականից նա ունի Գերմանիայի քաղաքացիություն:

Ներկայումս նրա մշտական բնակության երկիրն է համարվում Չեխիայի Հանրապետությունը: 2006 թվականին նա ստացել է Ֆրանտիշեկ Կռիեգլի պարգևատրում: